ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Հարցազրույց հեպատոլոգ Սերգեյ Հակոբյանի հետ
Մեր զրուցակիցն է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի Լյարդի վիրաբուժության և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանը:
– Բժիշկ Հակոբյան, վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը, ինչպե՞ս հղացավ մեթոդական ձեռնարկ գրելու գաղափարը:
– Նախ, թույլ տվեք, հատուկ շնորհակալություն հայտնել Med-Practic-ի խմբագրական անձնակազմին: Մեր ձեռնարկի մասին այն ամփոփ տեղեկությունը, որը զետեղվել էր ձեր կայքում, մեծ հետաքրքրություն է առաջեցրել բժիշկ-գործընկերների կողմից: Բազմաթիվ զանգեր ստացանք: Ասեմ որ, գիտագործնական ձեռնարկ գրելու գաղափարը մեզ մոտ վաղուց էր հղացել: Բանն այն է, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ը երկարատև ուսումնասիրություն է անցկացրել նման ախտահարում ունեցող հիվանդների բուժման հարցում: Լյարդի ցիռոզը բարդ հիվանդություն է, և ունի մահացության բարձր ցուցանիշ, իսկ վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանում լյրադի ցիռոզով հիվանդների զգալի աճ է նկատվում:
– Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ձեր գիտագործնական ձեռնարկը:
– Ստեղծել մի գիրք, որտեղ հնարավոր լինի համառոտ ներկայացնել վերոնշյալ հիվանդության և նրանից առաջացած բարդությունների մասին ժամանակակից մոտեցումները: Ձեռնարկում փորձեցինք վերլուծել այն ամենը, ինչ ձեռք էինք բերել տարիների ընթացքում, նաև սեփական փորձի հիման վրա, բնականաբար, հիմնվելով համաշխարհային բժշկության մեջ ներկայացված գրականությանն ու փորձին: Մենք փորձել ենք ներկայացնել լյարդի ցիռոզ հիվանդության ո'չ միայն բարդությունները, այլ նաև ախտորոշման և կանխարգելման միջոցները: Աշխատությունը հետաքրքիր է նրանով, որ, բացելով մեկ տեղեկատվական դաշտ, նկատի ունեմ` ձեռնարկի էջերից մեկը, կարելի է շատ արագ տեղեկատվություն քաղել այս հիվանդության պատճառով հաճախ հանդիպող բարդությունների մասին և ո'չ միայն: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է այն բժիշկների համար, որոնք իրենց գործի բնույթով հաճախ են հանդիպում այս ախտահարմանը: Մենք անդրադարձել ենք նաև, թե ինչպես պետք է վարվի բժիշկը այս կամ այն հարցում` վերոնշյալ բարդությունների ժամանակ: Եվ եթե մայրաքաղաքում նման տեղեկատվության հետ կապված հարցերը քիչ-թե-շատ լուծված են քաղաքային կլինիկաներում աշխատող բժիշկների համար, ապա մարզերում բնակվող բժիշկների համար` ո'չ: Այդ իսկ պատճառով մարզում աշխատող բժշկի միակ ցանկությունն է. հնարավորինս արագ հիվանդին Երևան տեղափոխելը: Ես այն կարծիքին եմ, որ մարզային հիվանդանոցներում էլ կարելի է լյարդի ցիռոզի ախտորոշման առաջին քայլերն անել: Իհարկե, եթե հիվանդի մոտ ի հայտ են գալիս ավելի բարդ խնդիրներ, միևնույնն է, առաջանում է անհրաժեշտություն մարզից տեղափոխել ավելի մասնագիտական հիվանդանոց, քանի որ նման խնդիրներ ունեցող հիվանդները մասնագիտական բուժման կարիք ունեն: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է պրակտիկ գործունեություն ծավալող բժիշկների համար: Հուսով ենք, որ այն կհետաքրքրի վիրաբույժներին, գաստրոէնտերոլոգներին, վարակաբաններին, ինչպես նաև կլինիկական օրդիանտորներին և բժշկական հաստատություններում սովորող բարձր կուրսի ուսանողներին, որոնք նման ամփոփ տեղեկատվություն ստանալու համար պետք է որ շատ ժամանակ ծախսած լինեին համապատասխան գրականության որոնման համար:
– Ինչպե՞ս ներբեռնել ձեր ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:
– Առայժմ ձեռնարկը չունի էլեկտրոնային տարբերակ, փոխարենը մենք այն տպագրել ենք մեծ տպաքանակով: Ի դեպ` բաժանվում է անվճար: Մեր առաջնային խնդիրն է` գիրքը տարածել խոշոր կլինիկաներում, պոլիկլինիկաներում, ինչպես նաև` մարզային բուժհաստատություններում:
– «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը ներկայաված է ռուսերեն լեզվով, կա՞ արդյոք ցանկություն ներկայացնել մայրենի լեզվով:
– Կա այդ ցանկությունը, ավելին, ընդաձակ տարբերակը կներկայացվի միայն հայերենով, թեպետ լույս տեսած ձեռնարկի «Ամփոփում» խորագիրը ներկայացված է հայերեն լեզվով:
– Դուք նշեցիք, որ լյարդի ցիռոզով հիվանդների զգալի աճ կա Հայաստանում: Ինչո՞վ է այն պայմանավորված:
– Նախ ասեմ, որ Հայաստանում` վարակաբանների տրամադրած վիճակագրության համաձայն, վիրուսային հեպատիտ B, C հիվանդությունների աճ կա, որին գումարվում է ալիմենտար (սննդային) գործոնը, այն է` ալկոհոլի չարաշահումը, դիսբալանսավորված սնունդը, թմրանյութերի չարաշահումը, հիգիենայի տարրական կանոններին չհետևելը: Վերոնշյալ գործոնների հանրագումարը լյարդի ցիռոզի պատճառ կարող են լինել: Ավաղ, կլինիցիստներին դիմում են արդեն իսկ հիվանդության առավել ցարգացման շրջանում: Բանը նրանում է, որ լյարդի ցիռոզը, ասյպես կոչված, նենգ և տևական գաղտնի շրջան ունեցող հիվանդություն է և հիվանդը ո'չ մի գանգատ կարող է չունենալ:
– Ի՞նչ է իրենից ներկայացնում լյարդի ցիռոզ հիվանդությունը:
– Եթե երկու բառով նկարագրել այս հիվանդությունը, ապա պետք է ասել, որ այս հիվանդության ընթացքում տեղի է ունենում լյարդի կենդանի բջիջների մեռուկացում, որոնք գործնականում վերականգնման չեն ենթարկվում: Մեր` կլինիցիստներիս, խնդիրն է` պահպանել լյարդում առկա կենդանի բջիջները: Ցավոք, բոլոր հայտնի բուժման մեթոդները չեն տալիս հարյուր տոկոսանոց արդյունք: Մենք հնարավորինս կանգնեցնում ենք այս հիվանդության հետագա բարդություններն ու փորձում երկարացնել կյանքը: Բոլոր բուժումներն ու վիրահատությունները ժամանակավոր բնույթ են կրում: Բայց, ինչպես ցույց է տալիս համաշխարհային բժշկության փորձը, կա ավելի հուսադրող և արդյունավետ տարբերակ` օրգանի տրասնպլանտացիա, որը, սակայն, Հայաստանում դեռևս մշակման փուլում է: Սա արդեն այլ զրույցի թեմա է:
– Ի՞նչ պետք է իմանա հանրությունը` այս հիվանդությունը շրջանցելու համար:
– Առաջին հերթին յուրաքնաչյուրը պետք հոգ տանի իր սեփական առողջության մասին: Իրենից բացի ոչ ոք այն չի կարող անել: Եթե ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարդն անկախ ամեն ինչից` աշխատո՞ւմ է, թե` ոչ, պաշտո՞նյա է, թե՞ ծառայող… գոնե տարին մեկ անգամ պետք է կանխարգելիչ նպատակներով հետազոտություններ անցնի, ավաղ, մեր պարագայում այն չի կիրառվում: Շատ կարևոր է նաև գանգատներ ունենալու դեպքում չտարվել ինքնաբուժմամբ և ստանալ մասնագետի խորհրդատվություն:
Զրույցի վերջում, այնուամենայնիվ, փորձեցինք փոքր-ինչ պարզաբանել Հայաստանում լյարդի տրանսպլանտացիայի հեռանկարների թեման` հայտնելով օգտակար լինելու մեր պատրաստակամությունը: Պարզվեց` կարող ենք օգտակար լինել, և թիմն անիմջապես գործի անցավ: Շուտով կհրապարակվեն նախատեսած տարբերակներ, որոնք փոքր-ի-շատե կօգնեն հեռանկարի իրականացմանը, որում մեր բժիշկների և այցելուների անիջական մասնակցությունը հույժ կարևոր կլինի:
Հիշեցնենք, որ լույս է տեսել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի վիրաբուժության և լյարդաբանության բաժանմունքի վարիչ Սերգեյ Հակոբյանի «ЛЕЧЕНИЕ ОСЛОЖНЕНИЙ ЦИРРОЗА ПЕЧЕНИ» («Լյարդի ցիռոզի բարդությունների բուժումը») աշխատությունը: Ձեռնարկը նախատեսված է վիրաբույժների, գաստրոէնտերոլոգների, վարակաբանների, ընտանեկան բժիշկների, ասպիրանտների, կլինիկական օրդինատորների և բժշկական համալսարանների բարձր կուրսի ուսանողների համար:
Այն անվճար տրամադրվելու է հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, գրադարաններին, Հայաստանի ու Արցախի ուսանողներին և բոլոր ցանկացողներին:
Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել Սերգեյ Հակոբյանի գիրքը, կարող են դիմել.
հասցե. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փող. Ասատրյան 9,
հեռախոս. +374 10 28 44 90,
էլ. Հասցե. [email protected]
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն